Logo

«Սյունիքի» դիրքորոշումը ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ

14:26 / 01.03.2025• Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Առաջին խմբում հանդես եկող «Սյունիքի» դիրքորոշումը
ֆեդերացիայի կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափին, ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն:

FastNews-ը դիրքորոշումը ներկայացնում է առանց խմբագրման.

««Սյունիք» ՖԱ-ն առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից թիմերի քանակը սահմանել 12 թիմ՝ 3 շրջանով, երրորդ շրջանի դաշտի տիրոջ կարգավիճակի որոշումը՝ ըստ վիճակահանության։ Առաջնությունը կազմակերպել գարուն-աշուն ձեւաչափով, ինչը հնարավարություն կտա ավելի շատ խաղեր խաղալ ամռանը, զերծ կպահի եղանակային ֆորս-մաժորային իրավիճակներից, ինչպես նաև եվրագավաթներում հանդես եկող թիմերին կպահի խաղային ռիթմի մեջ որակավորման փուլերին պատրաստվելիս։

Առաջարկում ենք նաեւ մրցաշրջանի հստակ օրացույցը կազմել և հաստատել մրցաշրջանի սկզբում, ինչը հնարավորություն կտա ակումբներին կատարել երկարաժամկետ պլանավորում, հաշվի առնել այդ հանգամանքը ուսումնամարզական հավաքների, ստուգողական հանդիպումների և այլ գործունեության ծրագրման հարցերում։

Պրեմիեր լիգայում թիմի՝ խաղադաշտում օտարերկրացիների առավելագույն քանակը սահմանել 6։ Ձևակերպել՝ խաղադաշտում յուրաքանչյուր թիմից պետք է միաժամանակ լինի Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացի, արձանագրությունում՝ 23-ից 11-ը։ Հայաստանի Հանրապետությունում մարզված համարվող ֆուտբոլիստների սահմանումից բխում է, որ 18 տարեկան օտարերկրացի ֆուտբոլիստը կարող է 3 մրցաշրջան անընդմեջ հանդես գալ Հայաստանի առաջնություններում և 21 տարեկանում համարվել ՀՀ մարզված։ Մենք կարծում ենք, որ օտարերկրացիների սահմանափակումը պետք է բացառապես օգնի հայ, հայաստանցի ֆուտբոլիստների քանակի և խաղաժամանակի աճին Պրեմիեր լիգայում։

Միանշանակ ողջունում ենք Հայաստանի առաջնության հանդիպումների՝ հանգստյան օրերին նշանակումը, քանի որ ակումբներին թույլ կտա աշխատել ավելի շատ երկրպագուներ և հանդիսատես ներգրավելու հարցում։ Ինչպես նաև ողջունում ենք հանդիպումների մեկնարկի ժամը սահմանելու վերաբերյալ ձեր գաղափարը։

Կարծում ենք, որ ԲԿՄԱ-ն պետք է հանդես գա ՀՀ ՊՆ հովանու ներքո և իրավունք ունենա մասնակցելու եվրագավաթների համար պայքարին»։

«ՓՅՈՒՆԻԿԻ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

«ՆՈԱՅԻ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

«ԳԱՆՁԱՍԱՐԻ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱՅԻ», «ՎԱՆԻ», «ԱՐԱՐԱՐԱՏԻ» ՈՒ «ԱԼԱՇԿԵՐՏԻ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ