Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում ընդունեց «Ռեալ Օվիեդոյին» և հաղթեց 2-0 հաշվով: Դուբլ գրանցեց Ալեքսանդր Սյոռլոթը:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 31 միավորով երրորդն է, «Օվիեդոն»` 9 միավորով 20-րդը:
Իսպանիայի Լա լիգա, 14-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Օվիեդո»` 2-0
Ալեքսանդր Սյոռլոթ, 16, 26
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


