Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրի առաջին խաղային օրը կայացել են 3 հանդիպումներ։
Առաջին հաղթանակներն են տարել «Սյունիքն» ու «Միկան»։ «Սյունիքն» առաջին հանդիպումն է անցկացրել Կապանի՝ վերջերս վերանորոգված «Լեռնագործ» մարզադաշտում։
Հայաստանի Առաջին խումբ, 2-րդ տուր
«Սյունիք» - «Շիրակ-2»՝ 2-0
Յուրա Առաքելյան, 19, Ալեն Տատինցյան, 50
«Միկա» - «Լեռնային Արցախ-2»՝ 3-1
Նորիկի Ակադա, 47, 90+4, Հայկ Աթայան, 58, Անդրանիկ Կարապետյան, 73
«Արարատ-Արմենիա-2» - «Ալաշկերտ-2»՝ 3-1
Վահագն Հակոբյան, 15, Յուրի Քոլոզյան, 64 (11մ), Սպարտակ Հայրապետյան, 78, Դավիթ Բարսեղյան, 86
Լուսանկարը՝ «Սյունիքի» մամուլի ծառայություն


