Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը դարձել է սուսերամարտի Ռուսաստանի չեմպիոն:
Թրամարտի մրցման եզրափակիչում 29-ամյա մարզուհին 15-12 հաշվով առավելության է հասել Ալինա Միխայլովայի նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակել են կրկնակի օլիմպիական չեմպիոն Սոֆյա Պոզդնյակովան ու օլիմպիական չեմպիոն Օլգա Նիկիտինան:
Հիշեցնենք, որ միջազգային կարգի սպորտի վարպետ Յանա Եգորյանը կարիերայում երրորդ անգամ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի կոչումը:



