Հայաստանը երրորդ ոսկե մեդալը (երկամարտում) նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սուրեն Գրիգորյանը (89 կգ): Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 341 կգ արդյունք (150+191): Գրիգորյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր:
Հիշեցնենք, որ նախորդ օրերին Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, Մ23) և Գառնիկ Չոլակյանը (61 կգ, Մ23) նույնպես դարձել էին Եվրոպայի չեմպիոն:
Մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ) նվաճել էին արծաթե մեդալ: Մինչև 23 տարեկանների պայքարում արծաթե մեդալ էր նվաճել Կարեն Մարգարյանը (81 կգ):


