Logo

Սուպերլիգայի մեկնարկի նոր ժամկետ է նշանակվել

11:23 / 15.10.2024Ֆուտբոլ
null

Եվրոպայի Սուպերլիգան կարող է մեկնարկել 2025 թվականին: Եվրոպական ակումբային նոր մրցաշարի մեկնարկ է նշվում 2025-ի սեպտեմբերը, գրում է As-ը:

Սուպերլիգայի գործադիր տնօրեն Բերնդ Ռայհարտը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը չի արդարացնում սպասելիքները և Սուպերլիգան կրկին ակտուալ է:

Ավելի վաղ Եվրոպական դատարանը վճռել էր, որ Սուպերլիգան արգելափակելու ուղղությամբ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի գործողությունները հակասում են Եվրամիությունում մրցակցության ու ծառայություններ մատուցելու ազատության սկզբունքներին:

Հիշեցնենք, որ Սուպերլիգայում այս պահին ընդգրկված են միայն Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ