Logo

Սուպերլիգան ՈւԵՖԱ-ից կպահանջի 3,5 միլիարդ եվրո փոխհատուցում

19:45 / 08.02.2024Ֆուտբոլ
null

Եվրոպական Սուպերլիգան վնասի փոխհատուցման հայց կներկայացնի՝ ՈւԵՖԱ-ից պահանջելով 3,5 միլիարդ եվրո, հայտնում է իսպանական AS-ը:

Ըստ պարբերականի՝ Սուպերլիգայի ղեկավարությունը վստահ է, որ նախագծի մեկնարկի ձգձգումը տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի սահմանափակումների ու սպառնալիքների պատճառով և լուրջ տնտեսական վնաս է պատճառել իրենց։ Նախագծի ղեկավարները ֆինանսական կորուստներ են ունեցել այն վարկի պատճառով, որը համաձայնեցվել էր JP Morgan բանկի հետ՝ մրցաշարը մեկնարկելու համար: Սուպերլիգան նախատեսում է նաև ՈւԵՖԱ-ից պահանջել մրցաշարի հեռուստատեսային իրավունքներից կորցրած շահույթի փոխհատուցում:

Ֆինանսական պահանջներից բացի, Սուպերլիգայի ղեկավարները կարծում են, որ ՈւԵՖԱ-ն ամբողջությամբ չի կատարել Եվրոպական դատարանի վերջնական որոշումը: Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանը ՈւԵՖԱ-ին մեղադրել էր եվրոպական ֆուտբոլում գերիշխող դիրքը չարաշահելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ