Logo

Սուպերհամակարգիչը փոխել է Չեմպիոնների լիգայի հաղթողի վերաբերյալ կանխատեսումը

16:26 / 09.04.2025Ֆուտբոլ
null

Սուպերհամակարգիչը, որն իր վերլուծություններում հիմնվում է Opta-ի վիճակագրական տվյալների վրա, կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հետագա ընթացքը:

Ապրիլի 8-ին քառորդ եզրափակիչի առաջին խաղերից հետո կտրուկ նվազել են «Ռեալի» ու «Բավարիայի»՝ կիսաեզրափակիչ հասնելու շանսերը: 

«Արսենալը», ըստ սուպերհամակարգիչի, կիսաեզրափակիչ հասնելու 96 տոկոս հավանականություն ունի, ինչպես նաև Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է՝ 28 տոկոս հավանականությամբ: 

Տիտղոսը նվաճելու երկրորդ թեկնածուն «Բարսելոնան» է՝ ավելի քան 22 տոկոս հավանականությամբ, երրորդը՝ «Ինտերը»՝ 21 տոկոս հավանականությամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ