Հանրահայտ Opta հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը:
Մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդ է համարվում անգլիական «Մանչեսթեր Սիթին», որի հաջողության հավանականությունը կազմում է 19 տոկոս:
Մրցաշարային աղյուսակի առաջատար «Լիվերպուլի» շանսերը գնահատվում են 17 տոկոս, իսկ երրորդ տեղում Միլանի «Ինտերն» է, որի հնարավորությունները կազմում են 12 տոկոս:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 1-4 հաշվով պարտվել էր Լիսաբոնի «Սպորտինգին»: