Սուպերհամակարգիչը կանխատեսել է Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքները, հայտնում է FourFourTwo-ն՝ հղում կատարելով BCA Research-ին:
Աշխարհի չեմպիոն կդառնա Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում 11-մետրանոցներով կհաղթի Պորտուգալիայի ազգային թիմին:
Ուսումնասիրությունը հաշվի է առել FIFA 22 համակարգչային խաղի տվյալները, ինչպես նաև աշխարհի նախորդ չորս առաջնությունների խաղերի վիճակագրությունը։
Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: