Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնին։
Սուպերհամակարգիչը հաշվի է առել կայացած 12 տուրերում գրանցված արդյունքները։ Ըստ սարքի` չեմպիոնի տիտղոսը 69,5 տոկոս հավանականությամբ նվաճելու է «Լիվերպուլը»։
Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» շանսերը գնահատվում է 23,3, «Արսենալինը»` 6,5, իսկ «Չելսիինը»` 0,6 տոկոս։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի առաջատարը 31 միավորով «Լիվերպուլն» է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որը հավաքել է 23 միավոր։ Լոնդոնյան ակումբները` «Չելսին» ու «Արսենալը», 22 միավորով կիսում են 3-4-րդ տեղերը։ Լավագույն հնգյակը եզրափակող «Բրայթոնը» նույնպես 22 միավոր ունի։