Logo

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին

17:37 / 03.03.2025Ֆուտբոլ
null

Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին։

Ըստ սարքի` «Ականջավոր գավաթը» կնվաճի «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան գրանդի` մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվել է 19,2 տոկոս։

«Բարսելոնայի» հաղթող դառնալու հավանականությունը 14,8 տոկոս է, Միլանի «Ինտերինը»` 14, Լոնդոնի «Արսենալինը»` 11,6։ Մադրիդի «Ռեալը» տիտղոսը կպաշտպանի 9,8 հավանականությամբ։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը կմեկնարկի մարտի 4-ին։ Կկայանան հետևյալ հանդիպումները.

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա),

«Բրյուգե» (Բելգիա) - «Ասթոն Վիլա» (Անգլիա),

ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Արսենալ» (Անգլիա),

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Լիլ» (Ֆրանսիա),

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Լիվերպուլ» (Անգլիա),

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ինտեր» (Իտալիա),

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա),

«Բավարիա» (Գերմանիա) - «Բայեր» (Գերմանիա)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա