Logo

Որ թիմը կդառնա ԱԱ-2022-ի հաղթող՝ ըստ սուպերհամակարգիչի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:32 / 27.10.2022ԱԱԱ
null

BCA Research ընկերության սուպերհամակարգիչը կանխատեսել է, որ Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող կդառնա Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում 11-մետրանոց հարվածաշարում կհաղթի Պորտուգալիայի թիմին, հայտնում է FourFourTwo-ն։

BCA Research-ի համակարգչի կանխատեսումը պայմանավորված է EA Sport FIFA համակարգչային խաղում ֆուտբոլիստների վիճակագրությամբ, ինչպես նաև 192 խմբային և փլեյ-օֆֆ փուլի 64 խաղերով, որոնք անցկացվել են 2006, 2010, 2014 և 2018 թվականների Մունդիալներին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ