Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հրաժարվել է գլխավորել Դանիայի հավաքականը, հայտնում է Tipsbladet-ը:
Դանիայի ֆուտբոլային միությունը առաջարկ է ուղարկել, սակայն 51-ամյա նորվեգացի մասնագետը մերժել է՝ պատճառաբանելով, որ բանակցություններ է վարում թոփ ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Սուլշերը ժամանակին աշխատել է «Մյոլդեում» և «Քարդիֆում», իսկ 2021-ին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո չի աշխատում: