Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, նորվեգացի մասնագետ Օլե Գունար Սուլշերը կարիերան վերսկսելու տարբերակ ունի:
50-ամյա մասնագետը հավակնում է գլխավորել Բելգիայի չեմպիոն «Բրյուգեն»: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Սաշա Տավոլիերին:
Հիշեցնենք, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել էր 2018-2021 թվականներին: