«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերին պաշտոնանկ անելու մասին։
«Օլեն միշտ մեր ակումբի լեգենդը կլինի և մենք դժվարությամբ ենք հասել այս որոշմանը։ Չնայած վերջին մի քանի շաբաթները հիասթափեցնող էին, սակայն դա չպետք է ստվեր նետի վերջին 3 տարիների կատարած աշխատանքի վրա։
Մեր երախտապարտ ենք նրան՝ կատարած մեծ ծավալի աշխատանքի համար ու լավագույնն ենք մաղթում ապագայում։
Ակումբի պատմության մեջ նրա տեղը միշտ պահպանված կլինի ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլ նաև որպես մարզիչ, որն այդքան հիանալի պահեր է մեզ պարգևել։ Նա միշտ կարող է վերադառնալ «Օլդ Թրաֆորդ»՝ որպես «Մանչեսթեր Յունայթեդ» ընտանիքի մասնիկ։
Մայքլ Քերիքը նրան կփոխարինի հետագա խաղերի ժամանակ՝ մինչ մրցաշրջանի ավարտին նոր գլխավոր մարզիչ նշանակվելը»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։