«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Արսենալում», գրում է AS-ի լրագրող Էդուարդո Բուրգոսը:
«Զինագործները» մեծ առաջընթաց են գրանցել իսպանական ակումբի հետ բանակցություններում և գործարքն ավարտին հասցնելու եզրին են: Հաջող բանակցությունների հարցում առանցքային նշանակություն ունի «Արսենալի» նոր մարզական տնօրեն Անդրեա Բերտան, որն այդ պաշտոնում փոխարինեց Էդու Գասպարին:
Սուբիմենդին էլ առաջնահերթությունը տալիս է «Էմիրեյթս» տեղափոխվելուն՝ հաշվի առնելով Միկել Արտետայի գործոնն ու իր նախկին թիմակից Միկել Մերինոյի դրական փորձը:

.png.webp)
