Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը շուտով կդառնա բրազիլական «Գրեմիոյի» ֆուտբոլիստ, հայտնում է Goal.com-ը:
35-ամյա ֆուտբոլիստն այս պահին ազատ գործակալի կարգավիճակում է և պատրաստ է երկու տարվա պայմանագիր կնքել բրազիլական ակումբի հետ:
Սուարեսի նախորդ ակումբն ուրուգվաական «Նասիոնալն» էր, որի կազմում հարձակվողն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի, խփել 5 գոլ, կատարել երեք արդյունավետ փոխանցում և դարձել է երկրի չեմպիոն:
Եվրոպայում Սուարեսը ելույթ է ունեցել Մադրիդի «Աթլետիկոյում», կատալոնական «Բարսելոնայում», անգլիական «Լիվերպուլում», հոլանդական «Այաքսում» և «Գրոնինգենում»:


