«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն ասել է, թե ինչու Լիոնել Մեսին ՊՍԺ-ում հարմարվելու խնդիրներ ունի։
«Մենք ամեն օր շփվում ենք, բայց միշտ փորձում ենք շրջանցել սպասումների թեման, քանի որ մենք ֆուտբոլիստներ ենք ու գիտենք՝ ինչպես գործել նման պահերին։ Մենք խոսում ենք խաղերի, ընտանիքի մասին։
Մեսին ինձ ասել է, որ դժվարանում է խաղալ ցրտի ու ձյան պայմաններում։ Պետք է հարմարվել ցրտին, դա հաստատ»,- ասել է Սուարեսը՝ TNT Sports-ին տված հարցազրույցում։