Logo

Սուարեսի արդյունավետ գործողություններն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը

11:22 / 03.03.2025Ֆուտբոլ
null

MLS-ի կանոնավոր առաջնության երկրորդ խաղում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթել է «Հյուսթոն Դինամոյին»։

Հյուրերից տպավորիչ հանդիպում է անցկացրել Լուիս Սուարեսը, որն աչքի է ընկել դարպասի գրավմամբ ու կատարել է 3 ասիստ:

38-ամյա Սուարեսն օգնել է դուբլ գրանցել վենեսուելացի կիսապաշտպան Տելասկո Սեգովիային։

«Ինտեր Մայամիի» հայտացուցակից բացակայում էր «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը մարզչական շտաբի կողմից հանգստի հնարավորություն էր ստացել։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանում առաջին հաղթանակն է տարել և 4 միավորով Արևելյան կոնֆերենցիանում երրորդ տեղում է։

MLS, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն Դինամո» - «Ինտեր Մայամի»` 1-4

Նիկոլաս Լոդեյրո, 85 - Տելասկո Սեգովիա, 6, 45+2, Տադեո Ալենդե, 37, Լուիս Սուարես, 79

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա