Logo

Սուարեսի դուբլը հաղթանակ պարգևեց Մայամիի «Ինտերին»

00:17 / 17.03.2024Ֆուտբոլ
null

Մայամիի «Ինտերը» MLS-ի կանոնավոր առաջնության չորրորդ տուրում հյուրընկալվեց «Դի Սի Յունայթեդին» և հաղթեց 3-1 հաշվով:

Հյուրերի կազմում դուբլ գրանցեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, մեկ գոլ էլ խփեց էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանան:

«Ինտերի» հայտացուցակից բացակայում էր «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը մկանային վնասվածք ունի:

Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 10 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, «Դի Սի Յունայթեդը» 5 միավորով 11-րդն է:

MLS-ի կանոնավոր առաջնություն, չորրորդ տուր

«Դի Սի Յունայթեդ» - «Ինտեր Մայամի»՝ 1-3 

Ջարեդ Սթրուդ, 14 - Լեոնարդո Կամպանա, 24, Լուիս Սուարես, 72, 85

Հեռացում՝ Պեդրո Սանտոս, 90 («Դի Սի Յունայթեդ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ