«Ռեալ Սոսիեդադը» վարձակալել է Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Խավի Գալանին, հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանացի ֆուտբոլիստը Սան Սեբաստիանը ներկայացնող թիմի կազմում հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Գալանն անցած տարվա ամռանն էր Վիգոյի «Սելտայից» տեղափոխվել «Աթլետիկո»։
Գալանը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 5 խաղի էր մասնակցել՝ միջինը դաշտում անցկացնելով 16 րոպե։
«Ռեալ Սոսիեդադը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է։ Նրանք նաև դուրս են եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ ու Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։