Logo

Սոնը մեկնել է ռազմական պատրաստության Հարավային Կորեա

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 02.04.2020ՍՊՈՐՏ
merlin 150648111 d176eede 676a 4459 9d0e 66ef7ebf6d10 superJumbo - Սոնը մեկնել է ռազմական պատրաստության Հարավային Կորեա
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:26

-

-

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մոն լքել է Անգլիան, որտեղ այս պահին կարանտին է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 27-ամյա ֆուբոլիստը մեկնել է հայրենիք՝ Հարավային Կորեա։ Նա այնտեղ պետք է մասնակցի ռազմական հավաքների, որոնք կսկսեն այս ամսվա վերջին ու կտևեն 4 շաբաթ։ Այսպիսով, մայիսին մրցաշրջանի վերսկսման դեպքում, հարձակվողը կարող է բաց թողնել մի քանի հանդիպում։ Նշվում է, որ ավելի վաղ ստացած վնասվածքը չի խանգարի Սոնին, քանի որ նա գրեթե ապաքինվել է։

Ըստ Հարավային Կորեայի կանոնադրության՝ մինչև 28 տարեկան ցանկացած տղամարդ պետք է ծառայության անցնի բանակում, որը տևում է 21 ամիս։ 2018-ին Սոնը հավաքականի հետ նվաճել էր ոսկե մեդալներ Ասիական  խաղերում, որը թույլ էր տվել նրան խուսափել ծառայությունից։ Այնուամենայնիվ, նա ստիպված է անցնել հատուկ ռազմական պատրաստության միջով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ