Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը խոսել է «Բրայթոնից» կրած պարտության մասին:
«Սա շատ հիասթափեցնող խաղ էր: Մենք այսպես չէինք մոտեցել մրցաշրջանին։ Այս խաղը ոչ մի կերպ չի արտացոլում այն մակարդակը, որում մենք ցանկանում ենք լինել: Գիտենք, որոնք էին մեր սխալները, բայց հիմա ժամանակը չէ դրանցից յուրաքանչյուրի վրա կենտրոնանալու»,- Պրեմիեր լիգայի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է հարավկորեացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Բրայթոնին» և պարվեց 2-4 հաշվով: «Ճայերի» կազմում դուբլի և ասիստի հեղինակ դարձավ Ժուաո Պեդրոն: Խաղի ավարտից 10 րոպե առաջ Ռոբերտո դե Ձերբիի գլխավորած թիմը հաշվի մեջ առջևում էր 4-0 հաշվով, բայց հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Անգե Պոստեկօղլուի գլխավորած թիմը 36 միավորով մնաց 5-րդ տեղում: