Logo

Սոնը ռեկորդ կրկնեց Չեմպիոնների լիգայում

00:32 / 15.02.2023Չեմպիոնների լիգա
Սոն Հին Մին

Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը կրկնեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, իր հայրենակից Պարկ Ջի Սունի ռեկորդը Չեմպիոնների լիգայում:

Սոնը, իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արտագնա հանդիպմանը խաղադաշտ դուրս գալով, գլխավոր եվրագավաթում անցկացնում է 54-րդ մրցավեճը:

Opta-ի հաղորդմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստն այդ ցուցանիշով հավասարվեց Պարկ Ջի Սունին: Նրանք եվրոպական Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպումների մասնակցած ասիացի ֆուտբոլիստներն են:

1/8 եզրափակիչի դիմակայության առաջին խաղում ընթանում է առաջին կեսը, Իտալիայի չեմպիոն «Միլանը» 7-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասի խփած գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթում է անգլիական ակումբին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ