Հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը «Լոս Անջելեսի» կազմում գոլ է խփել MLS-ում չորրորդ խաղն անընդմեջ:
«Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստը «Սենթ Լուիս Սիթիի» դեմ կանոնավոր առաջնության 32-րդ տուրի արտագնա խաղում գրանցել է դուբլ: «Լոս Անջելեսը» հաղթել է 3-0 հաշվով:
Սոնը MLS-ում մասնակցել է 8 խաղի, ունի նույնքան գոլ և երկու ասիստ:


