Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն տեղափոխվեց ղազախական «Կասպի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
Մինչև «Արարատ-Արմենիա» տեղափոխվելն Ուդոն խաղացել է Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Ատիրաու» ակումբում:
28-ամյա ֆուտբոլիստը խաղացել է նաև «Ուլիսում», «Ուրարտուում», «Շիրակում», «Արարատում» և այլ ակումբներում: Նա Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 18 խաղ։


