Logo

Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիա

15:55 / 08.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է «Փյունիկից», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Transfermarkt-ում մուտքագրված ինֆորմացիայի համաձայն՝ Ուդոն միացել է Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալ Արաբիին»: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Նա «Փյունիկին» միացել էր 2024 թվականի հունվարին և 2023/24 մրցաշրջանում ակումբի հետ դարձել էր Հայաստանի չեմպիոն։

Ուդոն «Փյունիկի» կազմում անցկացրել է 46 խաղ, որոնցում կատարել է 3 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ