Logo

Սվեն-Յորան Էրիկսոնի անձնական իրերը կվաճառվեն աճուրդում

11:26 / 24.01.2025Ֆուտբոլ
null

Լեգենդար մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնի իրերը դրվել են աճուրդի, հայտնում է The Mirror-ը:

Մասնագետի մահից հետո ընտանիքը ստիպված է մարել կուտակված պարտքերը, որը կազմում է 8.6 միլիոն եվրո: Այդ պատճառով էլ Էրիկսոնի մոտավորապես 98 իրեր դրվել են վաճառքի:

Աճուրդի դրված ապրանքների թվում են մարզչի օրագրերը, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակները, Ա Սերիայի 1999-2000 մրցաշրջանի և Իտալիայի գավաթի խաղարկության ոսկե մեդալները, ինչպես նաև բրենդային կոստյումները: Յուրաքանչյուր լոտի նախնական արժեքը սահմանվել է 7 ֆունտ:

Հիշեցնենք, որ Սվեն-Յորան Էրիկսոնը կյանքից հեռացել էր նախորդ տարվա ամռանը:

Շվեդ մասնագետը կարիերայի ընթացքում աշխատել է իտալական «Ռոմայում», «Լացիոյում», «Ֆիորենտինայում», «Սամպդորիայում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում», «Լեսթերում», Անգլիայի, Կոտ դ'Իվուարի, Ֆիլիպինների հավաքականներում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ