Շախմատի Հայաստանի կանանց առաջնության 3-րդ տուրում երկու առաջատարներից մեկը՝ Սուսաննա Գաբոյանը հաշտություն կնքեց Վերոնիկա Խաչատրյանի հետ և 2,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Իսկ ահա մյուս առաջատարը՝ Նարե Առաքելյանը մրցաշարում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Նարինե Գասպարյանին: Նարեն և Վերոնիկա Խաչատրյանը 2-ական միավոր ունեն:
Առաջին հաղթանակները տոնեցին Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Մարիամ Ավետիսյանին ու Աննա Խաչատրյանին: Ասյա Եդիգարյանի և Աստղիկ Հակոբյանի մրցախաղում ոչ-ոքի արդյունք գրանցվեց: