Logo

Սուարեսը՝ Հոլանդին. «Աշխարհի լավագույն հարձակվողն այս պահին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:43 / 03.10.2022ՍՊՈՐՏ
Լուիս Սուարես-Էրլինգ Հոլանդ

Ուրուգվայական «Նասյոնալի» հարձակվող Լուիս Սուարեսն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի գոլահար Էրլինգ Հոլանդի՝ մանչեսթերյան դերբիից հետո կատարած գրառման տակ մեկնաբանություն է թողել:

«Շնորհավորում եմ, իմ ընկեր։ Զարմանալի հանդիպում քո կողմից: Աշխարհի լավագույն հարձակվողն այս պահին»,- գրել է 35-ամյա ուրուգվայցին:

Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում (6-3) դարձել էր հեթ-տրիկի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նորվեգիայի հավաքականի 22-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անգլիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 խաղ, դարձել 17 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ