Logo

Ստյոպա Մկրտչյանը տևական դադարից հետո ամբողջական հանդիպում է անցկացրել

20:33 / 28.09.2025Ֆուտբոլ
null

Խորվաթիայի առաջնության 8-րդ տուրում «Օսիեկը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Գորիցային»։

Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։

22-ամյա ֆուտբոլիստն օգոստոսին ստացած վնասվածքից հետո առաջին անգամ է ամբողջական հանդիպում անցկացրել։

«Օսիեկը» 9 միավորով 7-րդ տեղում է, «Գորիցան»` 11 միավորով 5-րդ։

Խորվաթիայի առաջնություն, 8-րդ տուր

«Գորիցա» - «Օսիեկ»` 0-1

Առնել Յակուպովիչ, 35

Հեռացում` Անտե Յերչեգ, 77 («Գորիցա»), Լուկա Վրբանչիչ, 90+5 («Օսիեկ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ