Logo

Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

20:56 / 05.03.2025Ֆուտբոլ
null

Խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների Վրաստանի թիմի դեմ անցումային փլեյ-օֆֆի հանդիպումներին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստը նախորդ անգամ հավաքական հրավիրվել էր 2024 թ. հունիսին և մասնակցել Ղազախստանի թիմի դեմ ընկերական հանդիպմանը (2-1)։ Նա վնասվածքի պատճառով բաց է թողել Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները։

Հիշեցնենք, որ Հայաստան - Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` մարտի 23-ին Թբիլիսիում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա