Logo

Ստոկհոլմ. Աշխարհի 8-րդ ռակետը ևս դուրս մնաց պայքարից

23:23 / 18.10.2024Թենիս
null

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ընթացող ATP-250 շարքի մրցաշարում ևս մեկ անակնկալ արդյունք գրանցվեց:

Աշխարհի 8-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդը քառորդ եզրափակիչում երկու սեթում 5-7, 6-7 հաշվով պարտվեց 37-րդ ռակետ, նիդերլանդցի Տալոն Գրիկսպորին: Մրցախաղը տևեց 1 ժամ 57 րոպե:

Գրիկսպորը կիսաեզրափակիչում կհանդիպի Դոմինիկ Սթրիքեր (Շվեյցարիա) - Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) մրցախաղի հաղթողին:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ քառորդ եզրափակիչում պարտվել էր նաև աշխարհի 7-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը: Ռուս թենիսիստը 6-7, 6-7 հաշվով պարտվել էր աշխարհի 217-րդ ռակետ Ստանիսլաս Վավրինկային: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ