Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ):
Հայաստանի ներկայացուցիչը մրցեց գերմանացի Էսիեն Հանսենի հետ: Երկու ռաունդից հետո միավորները հավասար էին, սակայն վճռորոշ՝ երրորդ ռաունդում Նարեկ Հովհաննիսյանը հաղթեց կամային որակների շնորհիվ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան
Ավելի վաղ մրցաշարում հաղթանակով էին մեկնարկել Հայաստանի չեմպիոն Արթուր Ղազարյանը (60 կգ) և աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 12 բռնցքամարտիկ: Հեղինակավոր մրցաշարին մասնակցում է 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։