Logo

Ստրանջա. Դավիթ Չալոյանի հաղթական մեկնարկը (տեսանյութ)

20:23 / 22.02.2023Վիդեո
null

Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Գերծանր քաշային կարգում ելույթ ունեցող Չալոյանը դժվարին պայքարում առավելության հասավ ալժիրցի Կադի Մուրադի նկատմամբ: 

Առաջին ռաունդում հաղթեց Չալոյանը, երկրորդում՝ ալժիրցի բռնցքամարտրիկը: Վճռորոշ՝ երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հաղթեց և առավելության հասավ մենամարտում:

Ավելի վաղ մրցաշարում հաղթանակով էր մեկնարկել նաև Հայաստանի չեմպիոն Արթուր Ղազարյանը (60 կգ):

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 12 բռնցքամարտիկ: Հեղինակավոր մրցաշարին մասնակցում է 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։

Ստրանջա. Չորս հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տարել

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ