Logo

Ստրանջա. Արթուր Ղազարյանը մեկնարկել է գեղեցիկ հաղթանակով (տեսանյութ)

18:45 / 22.02.2023Բռնցքամարտ
null

Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում գեղեցիկ հաղթանակով է մեկնարկել Հայաստանի չեմպիոն Արթուր Ղազարյանը (60 կգ), հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայաստանի ներկայացուցիչը համառ պայքարում առավելության է հասել իսպանացի Սալվադոր Ֆլորեսի նկատմամբ: Առաջին ու երկրորդ ռաունդներում մրցավարները 3-2 հաշվով հաղթանակը շնորհել են իսպանացուն, բայց երրորդ ռաունդում Ղազարյանը հաղթել է 5-0 հաշվով՝ առավելության հասնելով նաև մենամարտում՝ 3-2:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 12 բռնցքամարտիկ: Հեղինակավոր մրցաշարին մասնակցում է 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։

Ստրանջա. Չորս հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տարել
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ