Logo

Բրիտանացի երկրպագուները ստորագրահավաք են սկսել՝ Հոլանդին ԱՊԼ-ից հեռացնելու համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:16 / 08.10.2022ՍՊՈՐՏ
null

Բրիտանացի երկրպագուները հումորային ստորագրահավաք են սկսել՝ Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող էռլինգ Հոլանդին Պրեմիեր լիգայից հեռացնելու պահանջով, հայտնում է AS-ը:

Երկրպագուները Մեծ Բրիտանիայի կառավարությանն ուղղված դիմումի տեքստում նշել են, որ 22-ամյա ֆուտբոլիստին հարկավոր է արգելել խաղալ Անգլիայի առաջնությունում, քանի որ նա «ռոբոտ» է:

Ստորագրահավաքին մասնակցել է ավելի քան 2 միլիոն մարդ: Մոդերատորները ստիպված են եղել հեռացնել այն, քանի որ այդքան ստորագրությունների դեպքում Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր էր ուսումնասիրել դիմումը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում նորվեգացին անցկացրել է 8 խաղ, խփել 14 գոլ ու կատարել 3 ասիստ: Նա ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ