Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղը, հաղորդում է Sky Sports-ը:
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը գերմանացիների դեմ Ազգերի լիգայի վերջին տուրում կայացած խաղում (3-3) ազդրի վնասվածք է ստացել և բաց կթողնի երկու շաբաթ:
Այս մրցաշրջանում 28-ամյա Սթոունզը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 6 խաղի, կատարել 2 գոլային փոխանցում:
«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցեն հոկտեմբերի 2-ին: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00-ին: