Անգլիական «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը հեռացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆաք» թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
44-ամյա մասնագետի անձնական պատճառներով պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:
Ջերարդն «Ալ Իթիֆաքը» գլխավորում էր 2023 թվականի հուլիսից:
Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ալ Իթիֆաքը» 17 տուրից հետո վաստակել է 19 միավոր և 12-րդ տեղում է: