Անգլիացի մարզիչ Սթիվեն Ջերարդը կհեռանա Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Էթիֆակի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Երկկողմ համաձայնությամբ կխզվի պայմանագիրը, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
44-ամյա Ջերարդն «Ալ Էթիֆակը» մարզում է 2023թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 55 խաղում 19 հաղթանակ է տարել, գրանցել 16 ոչ-ոքի, գրանցել 20 պարտություն։


