Logo

Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել ՊՍԺ-ն

11:03 / 22.02.2023Ֆուտբոլ
Ասթոն Վիլա-ՊՍԺ

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան, շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» ու անգլիական «Ասթոն Վիլայի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն, հայտնում է Scottish Daily Express-ը:

Փարիզյան ակումբի ղեկավարությունը հիասթափված է Քրիստոֆ Գալտյեի կատարած աշխատանքից և ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխել գլխավոր մարզիչին:

ՊՍԺ-ն գլխավորելու հավանական թեկնածուների թվում են նաև ֆրանսիացի Զինեդին Զիդանն ու գերմանացի Թոմաս Տուխելը, որը ֆրանսիական ակումբում աշխատելու փորձ արդեն ունի:

Հիշեցնենք, որ 42-ամյա Ջերարդը 2022 թվականի հոկտեմբերին հեռացվել էր «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչի պաշտոնից և մինչև օրս առանց աշխատանքի է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ