«Ռեյնջերսի», «Ասթոն Վիլայի» և «Ալ Իթիֆակի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ չի շտապում վերադառնալ մարզչական աշխատանքի:
«Ուրախ եմ, որ ազատ եմ, չգիտեմ, թե ինչ է սթրեսը. կարող եմ արթնանալ և զբաղվել իմ գործերով: Ինչ-որ պահ կվերսկսեմ մարզչական կարիերաս, բայց չեմ պատրաստվում որևէ թիմ գլխավորել առաջիկա 1,5-2 տարիների ընթացքում:
Սիրում եմ ազատությունը, կարող եմ գոլֆ խաղալ, գնալ բար և գարեջուր խմել, ապրել ինձ հարմար գրաֆիկով», - Liverpool Echo-ի հետ զրույցում ասել է «Լիվերպուլի» լեգենդը:
Ջերարդի վերջին աշխատավայրը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակն» է, որտեղից 44-ամյա մասնագետը հեռացել է այս տարվա հունվարին: