Logo

Ալջամեյն Սթերլինգը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:59 / 20.07.2022• Այլ մարզաձևեր
Ալջամեյն Սթերլինգ, Թի Ջեյ Դիլաշոու

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն ամերիկացի Ալջամեյն Սթերլինգը կփորձի պաշտպանել տիտղոսն իր հայրենակից Թի Ջեյ Դիլաշոուի դեմ մենամարտում:

Մենամարտը կկայանա այս տարվա հոկտեմբերի 22-ին Աբու Դաբիում (ԱՄԷ, UFC 280-ի շրջանակում), տեղեկացնում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Սթերլինգի համար այս մենամարտը կլինի տիտղոսի երկրորդ պաշտպանությունը. նա գոտին նվաճել է 2021 թվականի մարտի 7-ին Պետր Յանի դեմ մենամարտում: Սթերլինգը հաղթել է Յանին, քանի որ ռուս մարտիկը որակազրկվել է: Այս տարվա ապրիլի 9-ին Սթերլինգը տիտղոսի պաշտպանության մենամարտում կրկին հաղթել է Ռուսաստանը ներկայացնող մարտիկին:

Սթերլինգը MMA-ում 21 հաղթանակ և 3 պարտություն ունի: Թի Ջեյ Դիլաշոուն 18 հաղթանակ և 4 պարտություն ունի իր ակտիվում։ 

Սթերլինգն անցկացրած վերջին 7 մենամարտում հաղթել է մրցակիցներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ