Գյումրիում օգոստոսի 5-ին անցկացվում է Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Բացման շքերթին մասնակցել է նաև 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի պատվիրակությունը։ Ստեփանակերտի մարզիկները կմասնակցեն 6 մարզաձևերում:
Խաղերի ջահը վառեց հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
«Միասնություն սպորտով» կարգախոսով անցկացվող Համահայկական խաղերին մասնակցում է 41 երկրի շուրջ 7000 մարզիկ:
Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև, խաղարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է կանանց ֆուտբոլը։
Հիշեցնենք, որ Համահայկական խաղերի հովանավորներն են Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը։


