«Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանը խոսել է Ռուսաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին:
«Ակումբի ադմինիստատորն ինձ Ռուսաստանի հավաքական հրավիրվելու մասին փաստաթուղթ ներկայացրեց: Շատ ուրախ եմ դրա համար: Երբեք չեմ մտածել ազգային հավաքականում ելույթ ունենալու մասին: Պարզապես ուշադրություն եմ դարձրել առաջիկա հանդիպումներին»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Օրենբուրգի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Վալերի Կարպինի գլխավորած թիմը սեպտեմբերի 4-12-ին հավաք կանցկացնի Նովոգորսկում։ Այդ ընթացքում նախատեսված են նաև ընկերական հանդիպումներ Եգիպտոսի օլիմպիական հավաքականի ու Կատարի ազգային թիմի հետ: