Logo

Ստեփան Օգանեսյանն առանձնացրել է ՌՊԼ-ի լավագույներին

16:21 / 05.01.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանն առանձնացրել է ՌՊԼ-ի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստներին:

«Քուինսի Պրոմեսը լավ տարի անցկացրեց, նա դա անում է շարունակաբար: Էդուարդ Սպերցյանն այս տարի լավ տեսք ուներ, կնշեմ նաև Լուկաս Վերային»,- Metaratings.ru-ի հետ զրույցում ասել է Օգանեսյանը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 32-ամյա Պրոմեսը 17 խաղում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 23-ամյա Սպերցյանը 18 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 26-ամյա Լուկաս Վերան 17 խաղում գրանցել է 1 գոլ և 3 ասիստ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ