Logo

Ստեփան Օգանեսյանի գոլն օգնեց Ռուսաստանի հավաքականին խուսափել պարտությունից

23:13 / 07.09.2023Ֆուտբոլ
Ստեփան Օգանեսյան-2023

Ռուսաստանի ազգային հավաքականը Եգիպտոսում ընկերական հանդիպում է անցկացրել այդ երկրի օլիմպիական հավաքականի (Մ23 ) հետ ու խուսափել պարտությունից Ստեփան Օգանեսյանի գոլի շնորհիվ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։

Դաշտի տերերը 7-րդ րոպեին հաշիվը բացել են Բիլար Մաժարի գոլի շնորհիվ։ Ընդմիջմանը Ռուսաստանի հավաքականի կազմում փոխարինման է դուրս եկել Ստեփան Օգանեսյանը, որը 46-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։ Ռուսական «Օրենբուրգի» 21-ամյա կիսապաշտպանն ազգային թիմում նորամուտը նշեց գոլով։

Այս թիմերը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն սեպտեմբերի 11-ին, իսկ հաջորդ օրը Վալերի Կարպինի գլխավորած թիմը կմրցի նաև Կատարի հավաքականի դեմ։ 

Ընկերական հանդիպում

Եգիպտոսի Մ23 - Ռուսաստան՝ 1-1

Բիլար Մաժար, 7 - Ստեփան Օգանեսյան, 46

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա