Logo

Ստեփան Օգանեսյանը՝ Ռուսաստանի հավաքականում առաջին գոլի մասին

16:18 / 08.09.2023Ֆուտբոլ
null

«Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը գոլով նշելուց հետո կիսվել է տպավորություններով։ 21-ամյա հայ ֆուտբոլիստը սեպտեմբերի 7-ին գոլի հեղինակ էր դարձել Եգիպտոսի օլիմպիական հավաքականի (Մ23) հետ ընկերական խաղում (1-1)։

«Էմոցիաներս միայն դրական են: Ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել, բայց մի բան պակաս է, քանի որ ուզում էի հաղթել: Խաղից հետո հարազատներս արդեն հասցրել են շնորհավորել: Հավաքականում խաղալը միշտ հաճելի է: Ես շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրեցին: Չգիտեմ, թե ինչպիսի գնահատական կտան իմ նորամուտին: Խաղի վերջնամասում և՛ մենք, և՛ եգիպտոսցիները կարող էին հաղթանակ կորզել»,- Ստեփան Օգանեսյանի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում կայացած խաղում Ստեփան Օգանեսյանը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը ու գոլ խփել երկրորդ խաղակեսի առաջին րոպեին։ Այս մրցակիցները ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն սեպտեմբերի 11-ին, իսկ հաջորդ օրը Վալերի Կարպինի գլխավորած թիմը կմրցի նաև Կատարի հավաքականի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա