Ռուսական «Օրենբուրգի» հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը կրկին անդրադարձել է մարզական քաղաքացիությունը փոխելու թեմային:
«Չեմ ուզում, որ այս պատմությունն ուռճացվի, ժամանակը ցույց կտա, թե որ երկրի հավաքականն եմ ներկայացնելու, դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել», - SE-ի հետ զրույցում ասել է 22-ամյա հարձակվողը:
Այս տարվա մայիսին ՀՖՖ-ն հաստատել էր, որ զրուցել է Հովհաննիսյանի հետ՝ մարզական քաղաքացիությունը փոխելու մասին։
2023/24 մրցաշրջանում Ստեփան Հովհաննիսյանը ռուսական ակումբի կազմում անցկացրած է 15 խաղում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։